Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը

06.04.2018

Ապրիլի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարն ու մարզպետ Արթուր Խաչատրյանն անցկացրեցին խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:
Ողջունելով ներկաներին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ կարևորում է մասնագետների հաճախակի այցը մարզ. «Շիրակի մարզը առավելապես գյուղատնտեսական մարզ է և գյուղատնտեսության զարգացումը մեզ համար չափազանց կարևոր է, առիթ ունեցել եմ ասելու, որ ավանդական գյուղատնտեսությամբ մեզ մոտ չեն կարողանում նորմալ եկամուտ ապահովել, պետք է կարողանանք անցում կատարել դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն, բարձրարժեք մշակաբույսերի աճեցում»:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստություններին ու մեկնարկին, պետական աջակցությամբ հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների տրամադրման հարցերին: Համայնքապետերին հուզող` դիզվառելիքի ժամանակաին տրամադրման խնդրի մասին խոսելով` նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ամեն ինչ արվում է աշխատանքների ընթացքում բացթողումներ չունենալու համար: «Քանի որ գումարների հավաքագրման աշխատանքները սկսված են, օպերատիվ կերպով դիզվառելիքը, ֆոսֆորական,կալիումական պարարտանյութերը և սերմացուն կհասցվի գյուղացուն»,- նշեց գյուղնախարարը:
Համայնքապետերին հուզող գլխավոր խնդիրներից մեկն էլ ոոոգման սեզոնի մեկնարկին ու ոռոգման ցանցերի կառուցմանն ու նորոգմանն էր վերաբերում: Քննարկվեցին ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրի կուտակման, ինչպես նաև սուբիսդավորվող վարկային ծրագրերը, համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացին առնչվող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42