Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2018

Հարգելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք և քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս տոնը լավագույն առիթ է կրկին ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ, մեծարելու Ձեզ, կարևորելու կանանց բացառիկ դերը մեր հասարակության մեջ:
Հայ կինը միշտ եղել է հայ օջախի և ընտանիքի ամրության խորհրդանիշը, մեր դարավոր ավանդույթների կրողը, մատաղ սերնդին հայեցի դաստիարակողը: Դժվարին պահերին հայ կինն է կանգնել տղամարդու կողքին, ոգևորել ու քաջալերել նրան, կիսել և դառնություն և վիշտ, սակայն երբեք չի կորցրել հոգու վեհությունն ու կանացիությունը:
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղ կյանք, մայրության բերկրանք և գարնանային բարձր տրամադրություն:


Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:21:44