Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«170-ի հզոր տղերքը»

09.04.2018

Ապրիլի 9-ին Գյումրու 23 դպրոցի բակում բացվեց խաչքար-հուշարձան` ի հիշատակ «170 դիրքի» այն քաջորդիների, որոնց արյան գնով թիվ 170 դիրքը մնաց անառիկ: 14 ժամ տևած անհավասար պայքարի արդյունքում հերոս հայորդիները թշնամուն ծանր կորուստներ հասցրեցին, այնպիսի կորուստներ, որից հետո նա չկարողացավ առաջ շարժվել: 170-ի հզոր տղաները ինն էին, նրանցից չորսը` դիրքի հրամանատար ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը, գնդացրորդ շարքայիններ Ռաֆիկ Խլղատի Հակոբյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչը և դիպուկահար Աղասի Սարմենի Ասատրյանը հերոսաբար ընկան մարտում:
Խաչքար–հուշարձանի բացման պատիվը 170-ի հզոր տղաների ծնողներին ընձեռվեց: Հուշարձանը խորհրդանշում է Արարատ լեռը, որը մեզանից հեռու է , բայց միշտ մեր աչքի առջև: Իսկ կենտրոնում խաչն է` մեր հավատքի , մեր հույսի խորհրդանիշը, ասել կուզի 170-ի տղաները Արարատի նման միշտ կանգուն են ու մեր աչքի առջև, իսկ մենք հավատով սպասում ենք այն օրվան, ինչի համար մեր քաջ մարտիկները պայքարեցին մինչև արյան վերջին կաթիլը, իսկ դա մեր խաղաղությունն է: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23