Նորություններ
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ կնքվեց երկկողմ փոխըմբռնման հուշագիր
10.04.2018
Ապրիլի 10-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Բրեյն Ֆորս»ՍՊԸ-ն և «Ինստիգեյթ դիզայն» ՓԲԸ-ն Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ կնքեցին երկկողմ փոխըմբռնման հուշագիր` դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագրի նպատակը Շիրակի մարզում կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը նպաստելն է: Աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելով իրականացվելու են միջին օղակի մասնագետների վերապատրաստում:
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, ՀՀ ԿԳՆ նախնական մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, այլ պատասխանատուներ: