Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը մարզպետին հյուր

11.04.2018

Ապրիլի 11-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը` Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի գլխավորությամբ: Հանդիպման օրակարգային թեմաներից էին կենցաղային թափոնների և սպառված հանքերի կառավարմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաև Շիրակի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացումը:
«Ուրախ եմ ողջունելու ձեզ Շիրակի մարզում, պատրաստ ենք համագործակցության ցանկացած բնագավառում, ուրախ կլինենք Շիրակի մարզի և Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու: Մենք արդեն հասցրել ենք Շվեդիայի դեսպանատանը մի քանի առաջարկություններ ներկայացնել, որոնք առնչվում են էկոլոգիական հիմնահարցերին: Շվեդիան այս բնագավառում աշխարհի առաջատար երկրներից է համարվում, մենք պատրաստ ենք սովորել, հետևել օրինակին, սիրահոժար ընդունել ցանկացած աջակցություն և խորհրդատվություն»,- նշեց մարզպետը:
Դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնն էլ կարևորեց մարզերի հետ ապակենտրոնացված շփումները նշելով, որ Շիրակի մարզն իրապես ունի պոտենցիալ. «Կարծում եմ այսօրվա հանդիպումից ու մարզում շրջագայություն կատարելուց հետո պարզ կլինեն համագործակցության ուղղությունները»:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Օստերյոտլանդի նահանգապետարանի միջազգային հարցերով համակարգող Լինդա Սթրյոմը հուշանվերներ փոխանակեցին:
Նշենք, որ Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ Օստերյոտլանդի նահանգապետարանի աշխատակիցները այսօր կլինեն Արփի լճի տարածքում, կծանոթանան բնությանն ու շրջակայքի հնարավորություններին, կշրջեն նաև մարզի խոշոր աղբավայրերում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42