Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ընթացքը Շիրակի մարզում

11.04.2018

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ապրիլի 11-ին հանդիպեց Վորլդ Վիժն կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր մարզպետին ներկայացրին մարզում «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ընթացքի մասին: ԱՄՆ ՄԶԳ-ն, Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը նպատակ ունեն համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրմամբ և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:
Մարզպետը կարևորեց ծրագրի իրականացումը` նշելով, որ համայնքներում սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը կնպաստի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքների խնդիրների մեղմմանը:
Նշենք, որ ծրագրի նպատակն է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրումը, համայնքների կարողություների զարգացումը, որպեսզի հայտնաբերվեն, կանխվեն և առավել հասցեական դառնան նրանց սոցիալական խնդիրները:
Ծրագրի պատասխանատուներն արդեն այցելել են մարզի Արթիկ, Մարմաշեն, Ախուրյան համայնքներ, առաջիկա օրերին կլինեն նաև մյուս խոշորացված համայնքներում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:39:49