Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ շախմատի Շիրակի մարզային մրցաշարը

13.04.2018

Ապրիլի 13-ին Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում կայացավ շախմատի Շիրակի մարզային մրցաշարը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մասնակիցները «Շախմատ» առարկան ուսուցանող մարզի հանրակրթական դպրոցների թիմերն էին, որոնք հաղթող էին ճանաչվել մրցաշարի ենթախմբային փուլի /մարզի 145 դպրոցները բաժանվել էին 30 ենթախմբերի/ մրցումներում: Թիմի կազմում ընդգրկված էին դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչը և 2-4-րդ դասարաններից՝ մեկական տղա և աղջիկ: Մրցաշարը անցկացվեց շվեցարական մրցակարգով՝ 5 տուրից: Համառ պայքարից հետո մրցանակային եռյակը կազմեցին.
1-ին տեղ՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
2-րդ տեղ՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց
3-րդ տեղ՝ Մայիսյանի միջնակարգ դպրոց
Մրցաշարում 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրերով, իսկ հաղթող թիմը՝ պավոգրով և գավաթով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59