Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2018 թվականի առաջին համապետական շաբաթօրյակը Շիրակի մարզում անցկացվեց բարձր մակարդակով

14.04.2018


«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացված 2018 թվականի առաջին համապետական շաբաթօրյակին մասնակցեցին Շիրակի մարզի բոլոր համայնքները` 18 հազար մասնակից, 256 կոլեկտիվ և 298 աշխատանքային տեղամասեր: Շաբաթօրյակին մասնակցեցին գործող կազմակերպությունները, դպրոցները, նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը աշխատանքներ իրականացրեց Գյումրի-Երևան մայրուղու դեպի Ազատան տանող ճանապարհամերձ հատվածում. «Այս շաբաթօրյակին աշխատանքներն հատկապես իրականացնելու ենք պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, ճանապարհամերձ հատվածներում, հանգստյան և զբոսաշրջային գոտիներին մերձակա տարածքներում` հաշվի առնելով առաջիկայում համապետական լայնամասշտաբ միջոցառումները, ինչը ենթադրում է, որ հյուրեր կայցելելն հանրապետություն և մենք խնդիր ունենք մեր երկիրը ներկայացնելու: Այսօր մաքրման աշխատանքներ կիրականացվեն Երերույքի տաճարի, Հառիճավանքի, Մարմաշենի վանական համալիրի տարածքներում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Մարզպետի տեղակալը կարևորեց մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը. «Մենք ասում ենք, որ հազարամյա պատմություն ունենք, մեր բազմադարյա մշակույթը մեր քայլերով ևս պետք է ապացուցենք, պետք է սիրենք բնությունն ու պահպանենք այն, ցավոք, այժմ նման հոգատարություն չենք տեսնում: Դրա համար այսօրինակ միջոցառումները դարձրել ենք ավանդական, որպեսզի քայլ-քայլ դրական տեղաշարժ ունենանք»:
Նշենք, որ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 72 ինքնաթափ, 11բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր: Համայնքներում իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկում էին Շիրակի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները: Առանձնակի ուշադրություն էր դարձվել նաև աղբավայրերի փակմանը, այս շաբաթօրյակին նախատեսվում է փակել 8 գործող և 2 չգործող աղբավայրեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42