Նորություններ
Գերմաներենի դաս Արևշատ համայնքում
16.04.2018
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը ապրիլի 16-ին մասնակցել են Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը: Այն դպրոցականները կազմակերպել են գերմաներեն լեզվով և նվիրված է եղել գերմաներեն լեզվին ու մշակույթին: Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Շիրակի մարզ այցելելու համար, հույս հայտնելով, որ այսօրինակ միջոցառումներին դիվանագետի մասնակցությունը այն խթաններից մեկը կլինի, որը կամրապնդի երկու երկրների բարեկամությունը:
«Ես հույս ունեմ, որ պարոն դեսպանի այցն ու Արևշատի դպրոցականների հետ անմիջական շփումը կնպաստի նոր կապերի հաստատմանը, խոսքս Արևշատի և գերմանակն որևէ դպրոցի աշակերտների անմիջական շփումների մասին է»,- ասել է Շիրակի մարզպետը:
Դեսպան Քիսլերն էլ անդրադարձել է Արևշատ գյուղի դպրոցականների գրագետ գերմաներենին, ընդգծելով, որ ուրախ է, որ մանկավարժները միջոցառման կազմակերպման համար բավական ջանքեր են գործադրել, իսկ ինքը դեսպանը սիրով է այցելել Արևշատ, քանի որ Շիրակն իր սիրելի մարզերից մեկն է: