Նորություններ
Հանդիպում «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագրի իրականացման պատասխանատուների հետ
18.04.2018
Ապրիլի 18-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագրի իրականացման մի շարք պատասխանատուների Արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարզային փրկարար ծառայությունից: Շիրակի մարզպետի հետ քննարկվել են մարզում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցեր: Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու միջոցառման պատասխանատուներին` կարևորելով սեյսմիկ ակտիվ Շիրակի տարածաշրջանում երկրաշարժերից բնակչության հուսալի պաշտպանությունը:Նշենք, որ 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Միջգերատեսչական հանձնաժողովը պետք է ամբողջապես կազմի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը՝ ըստ միջոցառման պատասխանատուների: