Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր սարքավորում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին»

23.04.2018

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» համալրվել է նոր սերնդի սարքով, որը հնարավորություն է տալիս կատարել դոպլեր, դուպլեքս և 3, 4 D հետազոտություն: Սարքավորման ձեռքբերման համար միջոցներ հատկացրել են Գյումրու և Նորվեգիայի «Ռոտարի» ակումբները, հատկացված միջոցներով հնարավոր կլինի նաև երկու տարի ժամանակով լիարժեք շահագործել հիվանդանոցի գերժամանակակից լաբորատոր սարքը: Այս ամենը հնարավորություն կտա հղիների մոտ հիվանդությունները հայտնաբերել ավելի վաղ շրջանում, ցուցաբերել առավել որակյալ բուժօգնություն:
«Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնության հեղինակներին և գոհունակությունս հիվանդանոցի տնօրինությանը: Ձեր ջանքերը արդյունք են ունեցել: Նոր սարքավորումները հնարավորություն կտան առավել որակյալ ծառայություն մատուցել հիվանդներին: Սա կնպաստի, որ հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք նվազի»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23