Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առջևում սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներն են

23.04.2018

Ապրիլի 18-21-ը Գյումրու համայնքապետարանի խաղերի մարզադպրոցում կայացան ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները: Մասնակիցները միջոցառման համայնքային-տարածաշրջանային փուլերի մրցումներում 1-2-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերն էին, որոնց կազմերում ընդգրկված էին 5-ական տղաներ և աղջիկներ: Սպորտլանդիայի ծրագրում ընդգրկված էին հինգը մրցաձևեր՝ փոխանցումավազքեր, շարժական խաղեր և նետումներ:
Համառ պայքարից հետո ըստ խմբերի հաղթողներ և մրցանակակիրներ դարձան.
1-3-րդ դասարանների թիմերի միջև՝
1-ին տեղ՝ Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց,
2-րդ տեղ՝ Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց,
3-րդ տեղ՝ Ձորակապի միջնակարգ դպրոց
4-7-րդ դասարանների թիմերի միջև՝
1-ին տեղ՝ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց,
2-րդ տեղ՝ Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց,
3-րդ տեղ՝ Ղարիբջանյանի միջնակարգ դպրոց
Ախուրյանի թիվ 2 հիմնական և Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցների թիմերը համապատասխանաբար իրավունք ստացան Շիրակի մարզը ներկայացնելու մայիսի 10-11-ը Գյումրիում և մայիսի 17-18-ը Վանաձորում անցկացվելիք սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլերի մրցումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32