Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2018

Սիրելի հայրենակիցներ.
Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
1915 թվականին Օսմանյան Թուրքիան իրագործեց իր հրեշավոր ծրագիրը. միլիոնավոր անմեղ մարդիկ դարձան իր նմանը չունեցող` մարդկության դեմ ուղղված ոճրագործության զոհեր: Ոճրագործություն, որի արդյունքում հայ ազգը կորցրեց հայրենիքի զգալի զանգված, դարերի ընթացքում ձեռք բերած հոգևոր-մշակութային ու նյութական արժեքներ: Ողբերգություն, որի հետևանքները զգացնել են տալիս մինչ օրս:
Միայն շնորհիվ ինքնապաշտպանական մարտերի հնարավոր եղավ փրկել արևմտահայոց մի զգալի զանգված: Ինքնապաշտպանական ջոկատները դարձան հայկական բանակի հիմքը, որն ապահովեց մեր անկախ պետականության վերածնունդը:
Մենք հայտնում ենք մեր երախտագիտությունն այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր դատապարտել են ոճրագործությունը, ովքեր անցած տարիների ընթացքում պայքարել են մեզ հետ պատմական ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու գործում:
Քաղաքակիրթ աշխարհը պետք է իմանա, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն անխուսափելի է, որ պատմության դասերից հետևություններ չանելը, մոռացության մատնելը կհանգեցնի նմանօրինակ նոր ոճիրների, ահաբեկչությունների ու բռնությունների:
Խոնարհվելով հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև` մեր ժողովրդին ցանկանում եմ անկոտրում կամք և հավատ ապագայի նկատմամբ:

                                               Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56