Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրելու ապրիլ.......

24.04.2018

Ապրիլի 24-ին` Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագով մեկնարկեցին Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները : Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողին, որից հետո այցելեցին Հերհերի ձոր` հարգանքի տուրք մատուցելու: Մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին նաև ապրիլյան քառօրյայի հերոսների շիրիմերին:
«Մենք ունեցել ենք մեծ կորուստ, կորցրել ենք մեր ժողովրդի ու հայրենիքի զգալի մասը: Այսօր մեր ժողովուրդը պետք է ոչ միայն սգա, որովհետև առանց պայքարի սուգը միշտ սուգ կմնա, այլ պետք է մենք մեր կորցրած իրավունքների վերականգնման համար պայքարի»,- օրվա խորհրդին անդրադառնալով նշել է Շիրակի մարզպետը:
Արթուր Խաչատրյանը պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լրագրողների հարցերին նշել է. «Ես կարծում եմ այդ քայլը որոշակի քաղաքական համարձակություն է իր մեջ ենթադրում, դա քաղաքական հասունության և խելամտության դրսևորում է»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:13:06