Տպել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություն
25.04.2018

Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում։ Շիրակի մարզպետարանից որևէ մեկը նման տեղեկություն չէր կարող տրամադրել մեկ պարզ պատճառով, քանզի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին