Նորություններ
Հանդիպում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և այլ հկ ներկայացուցիչների հետ
27.04.2018
Ապրիլի 26-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ` քննարկելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվելիք «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը: Ինչպես մարզպետին ներկայացրեց կազմակերպության ներկայացուցիչը ծրագրի շրջանակներում ընտրված է 9 թիրախ ոլորտներ` արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն և այլն: Նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել են ինկուբատորներ մայրաքաղաքում և մի քանի այլ մարզերում, այդ թվում` Շիրակում: Մարզի համայնքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները ջանքերն ուղղելու են թեմատիկ կարողությունների զարգացմանը, իրականացվելու են հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված քաղաքականությունների մշակում, կոալիցիաների ստեղծում, իրականացված աշխատանքներում կառուցողական երկխոսություն կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Մարզպետը կարևորեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը և վստահեցրեց, որ Շիրակի մարզպետարանն ամեն ինչ կանի համագործակցության համար` համայնքներում խնդիրների լուծման նպատակով: