Նորություններ
Շիրակի մարզպետարանում անցկացվեց առանձնացված շտաբային մարզումներ
27.04.2018
2018 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում անցկացվեց առանձնացված շտաբային մարզումներ, որում ընդկրկվել էին մարզի տարահանման հանձնաժողովը և մարզպետարանի համապատասխան աշխատակիցները: Առանձնացված շտաբային մարզումների մասնակիցներն ստացան համապատասխան միջանկյալ հանձնարարականներ: Հայտարարված ընդմիջումից հետո հանձնարարականներ ստացած մասնակիցները զեկուցեցին տվյալ իրավիճակներում հնարավոր կատարվելիք աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: Մարզումների արդյունքները գնահատվեցին դրական: