Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Մայիսի 1-ի՝ աշխատանքի օրվա կապակցությամբ

01.05.2018

Սիրելի՛ շիրակցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 1-ի՝ աշխատանքի օրվա կապակցությամբ:
Ազատ, արդար և համերաշխ Հայաստանի ճանապարհին մենք պետք է արժևորենք արժանապատիվ աշխատանքի իրավունքը: Բարեկեցիկ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել տնտեսական աճ, այլև տնտեսական արդյունքի արդար վերաբաշխումը հասարակության բոլոր անդամների միջև: Այլապես տնտեսական աճը չի բերի կյանքի որակի բարելավմանը: Մենք պետք է ձգտենք ստեղծել նոր աշխատատեղեր: Սակայն, այդ աշխատատեղերը պետք է ապահովեն աշխատավորների բարեկեցությունը, աշխատավարձերը պետք է աշխատանքին, ստեղծած արժեքին համարժեք լինեն:
Հայ ժողովուրդը միշտ հարգել է աշխատավոր մարդուն: Մենք պետք է շարունակենք ու խորացնենք մեր ավանդույթները, շարունակենք սերմանել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ: Միայն արդար ու ստեղծագործ աշխատանքով մարդը կարող է դառնալ հասարակության լիիրավ անդամ, նպաստել երկրի հզորացմանն ու բարգավաճմանը:
Սիրելի՛ շիրակցիներ, կրկին շնորհավորում եմ ձեզ աշխատանքի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հավատ վաղվա օրվա հանդեպ՝ հանուն մեր երկրի ու մարզի շենացման և մեր ընտանիքների բարօրության։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:57:05