Նորություններ
Շիրակի մարզպետը հրաժեշտ տվեց մարզպետարանի աշխատակազմին
03.05.2018
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հրաժեշտ է տվել մարզպետարանի աշխատակազմին`շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը աշխատակազմի անունից լավագույն մաղթանքներ է հղել Արթուր Խաչատրյանին, հաջողություններ մաղթել հետագա ձեռնարկներում` ընդգծելով, որ մարզպետարանի և պարոն Խաչատրյանի համատեղ աշխատանքը եղել է փոխըմբռնման մթնոլորտում, ինչը նպաստել է մարզի զարգացմանը միտված ծրագրերի արդյունավետ իրականացմանը: