Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

08.05.2018

Մայիսի 8-ը 1997 թվականից` ԵԿՄ 3-րդ համագումարի որոշմամբ նշվում է որպես Երկրապահի օր, այս օրը տոնվում է նաև որպես Շուշիի ազատագրման օր: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ռազմական գործողության մեկնարկը տրվեց 1992 թ. մայիսի 8 լույս 9-ի գիշերը: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական այս գործողությունը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում։
Այսօր մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները այցելեցին Շիրակ գերեզմանատան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելու հայրենիքի համար ամենաթանկը` կյանքը նվիրած հայ քաջորդիների շիրիմներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59