Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

09.05.2018

Հարգելի հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ: Այսօր մենք բազմաթիվ պետությունների հետ միասին տոնում ենք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Մայիսի 9-ը մեր պապերի, հայրերի պատմական հաղթանակների միասնական տոնն է: Այն ամրագրվեց սերունդների հիշողության մեջ որպես Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտ և նշանավորվեց որպես խաղաղ ու ստեղծարար աշխատանքի նոր սկիզբ: Հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ պատերազմի առաջին օրերից սկսած իրենց հերոսական պայքարով մոտեցրին հաղթական ավարտը` չխնայելով իրենց կյանքը:
Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է եղել դարեր շարունակ, այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակը, իսկ մայիսյան նորօրյա ձեռքբերմամբ` Շուշիի ազատագրումով, մենք մեզ համար վերահաստատեցինք հաղթական մայիսի նոր իմաստը: Այն դարձավ հայ ժողովրդի վճռականության, ինչպես նաև ազատ ու խաղաղ ապրելու խորհրդանիշ:
Մենք խոնարհվում ենք բոլոր հայրենասեր, արցախյան ազատամարտի և մերօրյա հերոս այն հայորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի անկախության վեհ գաղափարի:
Մեծ Հայրենականի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին ու բոլորիս Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:

Ս.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23