Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 10-րդ զավակը

14.05.2018

Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 10-րդ զավակը: 6 աղջիկ և 3 տղա ունեցող ամուսիններն անհամբերությամբ են սպասել 4-րդ որդու ծնունդին: Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած արու զավակը` Սեդրակը, 3կգ 700գրամ քաշ ունի, 52սմ հասակ: Այսօր բազմազավակ մայրիկին` Սուսաննային շնորհավորելու էին գնացել Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները` մարզպետի պարտականությունները կատարող Սեյրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ծաղիկներ ու դրամական աջակցություն տրամադրելուց հետո, Սեյրան Պետրոսյանը նորաթուխ մայրիկին առողջություն ու ուժ մաղթեց, իսկ բժիշկները վստահեցրին, որ նորածինն առողջ ու ուժեղ է և շուտով կգնա տուն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59