Նորություններ
Նշվեց Ընտանիքի օրը
15.05.2018
Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Վորլդ Վիժն ՄԲԿ-ի և Տիրամայր Հայաստանի կենտրոնի ջանքերով այսօր մեծ շուքով նշվեց ընտանիքի օրը, որին տոնական շունչ հաղորդեցին «Երեխաների տան», «Թռչունյան տան», «Տիրամայր Հայաստան» կենտրոնների երեխաների ելույթները: Հիանալի կազմակերպված միջոցառման ավարտին երեխաները հանդես եկան ընտանիքի օրվան նվիրված հիմնով: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին` անդրադարձավ ընտանիքի կարևորությանը, նշելով, որ խաղաղ ու արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է: