Նորություններ
ՈՒՂԵՐՁ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
18.05.2018

Թանգարանների հարգելի աշխատակիցներ
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի՝ Թանգարանների Միջազգային օրվա առթիվ:
Մեր մարզում գործող հին ու նորաստեղծ թանգարանները դարձել են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության, մեր ժողովրդի մշակույթի, անցյալի և ներկայի, ավանդույթների կրողը:
Թանգարանների աշխատակիցների նվիրվածությունը իրենց գործին կարևոր է մեր հասարակության համար, ձեր միջոցով են մեր սերունդներին հասանելի դառնում համաշխարհային ու ազգային արժեքները, հնություններն ու մեր հայրենիքի պատմության էջերը: Եթե չլինի ձեր նվիրումն ու մասնագիտական աջակցությունը բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի պատմության և մշակույթի մասին իմանում են թանգարանների միջոցով, ապա ներկայիս շատ անգին ցուցանմուշներ կկորցնեն կարևորությունը:
Թանգարանների հարգելի աշխատակիցներ` շնորհավորելով Ձեզ այս տոնի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն:
Ս.ՊԵՏՐՈՍՅԱՆ