Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրը

20.05.2018

Հայաստանում Եվրամիության օրերի շրջանականում, Ամասիայում մայիսի 20-ին ազդարարվեց Եվրամիության Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը:
Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության (ՄԿՄ), Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի հետ։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, մարզային կառույցի և համայնքապետարանի պատասխանատուներ:
Ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզում բրդի արժեշղթայի ձևավորմանը և զարգացմանը՝ գործող և նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի շրջանակներում Ամասիա համայնքում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ 23 նոր աշխատատեղի ստեղծման հնարավորությամբ։
Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից առաջարկված 14 լավագույն բիզնես-առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ: Ծրագրի ընթացքում զբաղվածության կենտրոններում հաշվառված շուրջ 150 աշխատանք փնտրողներ դասընթացների շնորհիվ կզարգացնեն իրենց հմտությունները՝ բարձրացնելով իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող այս ծրագիրը կնպաստի նաև տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար։
«Տնտեսական զարգացման կայունությունն ապահովված է, երբ իշխանություններըհամագործակցում են մասնավոր, պետական և քաղաքացիական հասարակությանկառույցների հետ՝ բարելավելու համար գործարար միջավայրը, պայմաններ ստեղծելովմասնավոր ոլորտի տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծմաննպատակով: Այս մոտեցումն է որդեգրել Եվրոպական միության և ՀՀ կառավարությանկողմից իրականացվող տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որիշրջանակներում արդեն արձանագրել ենք դրական արդյունքներ ՏՏ ոլորտում»,- նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կարևորում է մարզերիհամաչափ զարգացումը:Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Շիրակի մարզումբրդի արժեշղթայի զարգացմանը, գործող և նորաստեղծ ձեռնարկություններիմրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ծրագրիշրջանակներում Ամասիայում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ նորաշխատատեղերի ստեղծմամբ: Ծրագիրը կնպաստի նաև ոչխարաբուծությանզարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերներին»,- ասաց ՀՀտարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ գործընկեր կազմակերպությունների և Եվրամիության հետ հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացումը, և այս ծրագիրը հիմք կհանդիսանա հանրապետությունում ոչխարաբուծության և գորգագործության զարգացման համար:
«Ամասիա համայնքում բրդի վերամշակման գործարանի գործարկումը տարածաշրջանումտնտեսական զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում: Փոքր ու միջին բիզնեսիմրցունակության բարձրացման և նոր ստեղծվող աշխատատեղերի շնորհիվ մարզումմրցունակության բարձրացման և նոր ստեղծվող աշխատատեղերի շնորհիվ կկրճատվի աղքատության և միգրացիայի ցուցանիշը: Ծրագիրը լավ հնարավորություն է ստեղծում նաևմարզում գործող փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Ծրագրի արդյունքումմարզում կստեղծվի 60 և ավելի նոր աշխատատեղ»,-իր խոսքում նշեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։
Բացման պաշտոնական մասին հետևեց ծրագրի ներկայացումը՝ բրդի արժեշղթայի բաղադրիչների ինտերակտիվ ցուցադրության միջոցով։

Արմենուհի Մխոյան
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31