Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տեղի ունեցավ հանրապետական սպորտլանդիայի եզրափակիչ փուլի մրցումները

22.05.2018

2018 թվականի մայիսի 22-ին, «Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում կայացան հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև անցկացվող սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: 5-ը մրցաձևերից պայքարի մեջ մտան Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների թիմերը: Մասնակից թիմերին ողջունեցին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հ.Արշակյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Ս.Պռազյանը: Համառ ու անզիջում մրցակցությունում հաղթող ճանաչվեց Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Շիրակի մարզի Ախուրյանի № 2 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդը՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի միջնակարգ դպրոցի թիմն էր:
Հաղթող և մրցանակակիր դարձած թիմերի պարգևատրումը կատարեցին գյումրեցի աշխարհահռչակ մարզիկներ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և բռնցքամարտիկներ՝ աշխարհի առաջնության մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ու Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արթուր Հովհաննիսյանը:
Հաղթող թիմն արժանացավ 450.000, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը համապատասխանաբար 350.000 և 250.000 ՀՀ դրամ պարգևավճարների: Միջոցառմանը 4-12-րդ տեղերը գրաված դպրոցներին հանձնվեց մարզագույք: Սպորտլանդիային մասնակից բոլոր 120 երեխաները պարգևատրվեցին մարզահագուստներով:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23