Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

25.05.2018

Սիրելի՛ շրջանավարտներ
Ի սրտե շնորհավորում եմ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց օրվա` Վերջին դասի առթիվ:
Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, ոտք եք դնում դեպի մեծ կյանք` ազատ և անկաշկանդ մտածողությամբ, լի վառ երազանքներով և ապագայի հանդեպ լուսավոր նպատակներով:
Վստահ եմ անցած տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, ազգային դաստիարակությունը, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունները կօգնեն ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Ողջունում եմ նաև ուսուցիչներին և ծնողներին: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն, կազմակերպված մի սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման հուսալի երաշխավորը:
Սիրելի շրջանավարտներ
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ, ուսուցիչներին, ծնողներին, մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ կյանք, կանաչ ճանապարհ, և թող հաջողությունը մշտապես ուղեկցի ձեզ կյանքում:
Բարի երթ Ձեզ
Թո’ղ իրականանան ձեր բոլոր իղձերն ու նպատակները:

Ս.ՊԵՏՐՈՍՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23