Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ շուքով նշվեց Սոգյութլուի հերոսամարտի տարեդարձը

26.05.2018

Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու բնակավայրում մաիսի 26-ը ավանդույթի համաձայն տոնական օր է: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ շուքով նշվեց Սոգյութլուի հերոսամարտի տարեդարձը: Հերոսամարտի 100 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական ու քաղաքական գործիչներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ ու հյուրեր: Վերջիններս հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ, ծաղիկներ դրեցին հերոսամարտին նվիրված հուշակոթողին, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ: Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, եկեղեցին: Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59