Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
28.05.2018
Հարգելի՛ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս համազգաին տոնի` Հայաստանի Առաջին Հանրապետության և մաիսյան հերոսամարտերի 100 ամյակի կապակցությամբ:
Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Սառնաղբյուրի հերոսամարտերը և Մայիսի 28-ը հայոց պատմության այն շրջադարձային էջերից են, որոնք դարձան մեր ժողովրդի` իր իսկ հայրենիքում ազատ և անկախ ապրելու, պետականություն ունենալու դարավոր երազանքների իրականացումը: Չնայած իր գոյության կարճատևությանը, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որը հենվում է պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության ու ժողովրդավարության սկզբունքների վրա: Այսօրվա սերունդը կրկին ապացուցեց, որ իրենց նախնիների արժանի ժառանգն է:
Հայ ժողովուրդն իր դարավոր պայքարի արդյունքում ստեղծեց նոր անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Այսօր մենք արժանին ենք հատուցում մեր ժողովրդի նվիրյալներին, ովքեր անկախության սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը:
Հավերժ փառք նրանց հիշատակին:
Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք պահպանել մեր ձեռքբերումները, դրանց ավելացնել նորերը և դիմակայել մարտահրավերներին:
Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ`մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, ստեղծագործ աշխատանք` հանուն անկախ Հայաստանի հզորացման ու ժողովրդի բարեկեցության:
Ս.ՊԵՏՐՈՍՅԱՆ