Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույնը ճանաչվեց Գյումրու «Լապտերիկ» թիմը

01.06.2018

Գյումրու խաղային մարզաձևերի մարզադպրոցում հունիսի 1-ին տեղի ունեցավ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն-2018» մարզային փուլի մրցույթը:
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար մրցույթի մարզային փուլին մասնակցում էր 6 թիմ: Սրանք այն թիմերն են, որոնք լավագույն արդյունքներ են գրանցել մրցույթի տարածաշրջանային փուլի մրցումների ժամանակ: Ի դեպ, տարածաշրջանային փուլին մասնակցել է 28 հաստատություն՝ 336 երեխա: Մարզային փուլի մասնակիցները մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ և Աշոցք համայնքների հաստատություններից էին: Թիմի կազմը ՝ 5 տղա և 5 աղջիկ:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը՝ մարզային փուլում 1-ին տեղը գրաված թիմն իրավունք կստանա մասնակցելու եզրափակիչ փուլի մրցումներին: Երեխաներն իրենց ուժերը չափեցին փոխանցավազք՝ արգելքների հաղթահարմամբ, խաղային փոխանցավազք, անցում ատլետիկական արգելքների միջով, վարժություն եռանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշների հավաքում: Լավագույնը ճանաչվեց Գյումրու «Լապտերիկ» թիմը: Մրցույթն անցկացվում է չորրորդ անգամ:
Արմենուհի Մխոյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45