Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն անցել է աշխատանքի

01.06.2018

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն աշխատանքային առաջին օրն հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի: Մասնագիտությամբ կենսաբան, կենսաֆիզիկ մարզպետը լրագրողներին տեղեկացրել է, որ երկար տարիներ մանկավարժությամբ է զբաղվել, դասավանդել է կենսաբանություն և բժշկական գենետիկա, իսկ շարժման առաջին օրերից աչքի է ընկել ակտիվությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Նորանշանակ մարզպետը քաղաքականության մեջ արդեն երեք տարի է, Շիրակի մարզի հոգսերին ու խնդիրներին տեղյակ է, քանի որ մարզի բնակիչ է. «Ես ձեզանից մեկն եմ, ապրում եմ Շիրակի մարզում և մարզի հոգսերով, ինձ համար, բնականաբար, մեր մարզի դարդ ու ցավն անծանոթ չէ, սա, կարծում եմ, առավելություն է, որոշակիորեն կհեշտացնի իմ աշխատանքը, բայց անելիքներ շատ կան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր մարզն ամենաաղքատ ու գործազրկությամբ աչքի ընկնող մարզերից մեկն է: Ինձ համար առաջնային է լինելու աշխատատեղերի ստեղծման հարցը, այն անհատներն ու գործարարներն, ովքեր ներդրում անելու ցանկություն են ունենալու մեր մարզում, ես միշտ նրանց կողքին եմ կանգնելու»:
Կարեն Սարուխանյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Շիրակի մարզպետարանում կադրային որոշակի փոփոխություններ սպասվում են, ըստ մարզպետի անելիքներ կան բոլոր բնագավառներում, համայնքների ղեկավարների հետ մարզի նոր ղեկավարն աշխատելու է գործնական և կառուցողական մթնոլորտում, առանձնահատուկ կարևորելու է կոռուպցիայի դեմ պայքարը:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ լրագրողների հետ բաց ու թափանցիկ է աշխատելու: «Լրագրողների հետ պատրաստ եմ ամենօրյա աշխատանքի, միահամուռ և հոգատար աշխատանքով ենք հասնելու դրական փոփոխությունների, ես լավատես եմ բնույթով, ամեն ինչ լավ է լինելու» ,- ասել է Կարեն Սարուխանյանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23