Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են հորդառատ անձրևի պատճառած վնասների վերացման աշխատանքները

02.06.2018

Հունիսի 1-ին տեղացած ուժգին անձրևի հետևանքով մասնակի վնասներ են կրել Շիրակի մարզի Սարապատ համայնքի Գոգհովիտ, Թորոս և Ցողամարգ բնակավայրերը: Հորդառատ անձրևը քշել է գլխավոր մայրուղու, ներհամայնքային և գյուղամիջյան ճանապարհի մի հատված, լցվել անասնագոմերը, դաշտերը հեղեղել՝ վնաս պատճառելով ցանքատարածքներին: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի  և տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի հետ, առավոտյան վաղ այցելել են սելավից տուժած բնակավայրեր՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին։ Մարզպետին տեղեկացվել է, որ Գոգհովիտում՝ կոյուղու խափանման պատճառով, ջուրը հեղեղել է գյուղի մի հատված, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուներն արագ արձագանքելով համայնքի ղեկավարի կանչին, տեղում կատարված աշխատանքների արդյունքում վերացրել են վթարը: «Աշոցք ճանշին» ՓԲԸ ընկերության աշխատակիցները՝ Մարսել Կարապեյանի գլխավորությամբ իրականացրել են Թորոսգյուղի մոտ կամրջի հարակից փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները, վթարավերականգնողական աշխատանքներ կտարվեն նաև առաջիկա օրերին:
Կարեն Սարուխանյանը հանձնարարել է համայնքի ղեկավարին սելավի պատճառած վնասները արձանագրել, գույքագրել և ներկայացնել մարզպետարան։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23