Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մի շարք միջոցառումներ նվիրված «կայուն էներգետիկայի օրերին»

05.06.2018

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում այսօր տրվեց «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի վերկանգնվող էներգիայի խթանման» ծրագրի մեկնարկը: Հունիսի 5-ին «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» և «Համայնքների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացվեցին մի շարք միջոցառումներ` նվիրված «կայուն էներգետիկայի օրերին»:
Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Արթիկում իրականացվելու է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան` արտադրված էլեկտրաէներգիան էլեկտրացանցին վաճառեու նպատակով: Դրամաշնորհային ծրագրի 20 տոկոսը համաֆինանսավորելու է նաև Արթիկ համայնքը: Արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Ծրագրի ավարտից հետո կմեծանա Արթիկի էներգետիկ անվտանգության մակարդակը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58