Նորություններ
Ճանապարհի միակ լուծումը ասֆալտապատումն է
08.06.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հունիսի 8-ին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, տրանսպորտի, ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի հետ հետևել է Գյումրի-Հացիկ ճանապարհի հարթեցման աշխատանքներին: Մարզպետի միջնորդությամբ արդեն մի քանի օր է «Մերձմոսկովյան» ԲԲԸ իրականացնում է 4.5կմ երկարությամբ ճանապարհահատվածի ավազակոպճային հիմքով հարթեցման աշխատանքերը: Շիրակի մարզպետը կարևորել է մարզի համայնքների ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը` նշելով, որ տարիներ շարունակ այս խնդիրը Շիրակի մարզում առկա է: