Նորություններ
Շիրակի մարզպետն այցել է համայնքներ
09.06.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետի խորհրդական Վանիկ Սերոբյանի, քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, վարչության շինարարության բաժնի պետ Էդվարդ Սիմոնյանի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի ուղեկցությամբ, հունիսի 9-ին համայնքներ այցելությունը սկսեց Կառնուտ և Ջրառատ համայնքներից: Կառնուտի դպրոց այցելությունը պայմանավորված էր դպրոցական շենքում առկա խոնավությամբ, որն ինչպես պարզվում է դպրոցի կոյուղագծերի վնասվածության և բակում ջրահեռացման համակարգի բացակայության հետևանք է:
Մարզպետը հանձնարարեց մասնագետներ ուղարկելու դպրոց՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը և առաջարկություն ներկայացնելու հարցին հրատապ լուծում տալու համար: Ջրառատում Կարեն Սարուխանյանը հանդիպեց բնակիչներն, լսեց նրանց հուզող հիմնահարցերը: Պարոն մարզպետը այցելեց նաև Ջրառատի դպրոց, որտեղ բացի ծառացած խնդիրներից տեսավ անտարբեր մոտեցման հետևանքով առաջացած մի շարք թերություններ: «Կան աշխատանքներ ու գործեր, որոնց իրականացման համար երբեմն գումար անհրաժեշտ չէ, ընդամենը պետք է սրտացավ ու հոգատար վերաբերմունք»,-նշեց Կարեն Սարուխանյանը: