Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպումներ գործարարների հետ

13.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնած ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային-գործարար ծրագրերի հարթակի ստեղծմման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պատասխանատուները հանդիպել են Զաքարյան ընկերության տնօրինությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջինսի արտադրության կազմակերպման համար ներդրումային ծրագիր-առաջարկը, ինչպես նաև ծանոթացել են արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքների ընթացքին: Քննարկվել են նաև արտադրության կազմակերպման հետ կապված բազմաթիվ այլ հարցեր`hիմք ընդունելով արտադրության ոլորտում բազմամյա փորձը, ուսումնասիրելով շուկան /ինչպես ներքին, այնպես էլ արտաքին/, հաշվի առնելով ազգաբնակչության պահանջմունքները, տեսնելով զարգացման պոտենցիալը, /ունենք նախնական պատվերներ Շվեդիայից բանվորական զգեստի/: Գործարարը նշել է, որ նկատի ունենալով, որ ջինսե տաբատները կրում են գրեթե բոլոր տարիքի մարդիկ՝ անկախ սեռից, պահանջարկը դրանցում չի փոքրանալու՝ իրենք կայացրել ենք որոշում՝ զբաղվել ջինսերի արտադրությամբ: Իսկ ինչպես հայտնի է այս ոլորտը մեր շուկայում դեռ չունի տեղական արտադրող: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23