Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն կարկտահարությունից տուժած համայնքներ

13.06.2018

Հունիսի 13-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանի, գյուղվարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանի հետ այցելեց նախորդ օրը կարկուտից և հորդառատ անձրևից տուժած Արթիկի նախկին տարածաշրջանի Փանիկ, Արևշատ, Անուշավան, Գետափ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ համայնքներ: Համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովները մարզպետի հանձնարարությամբ ամենակարճ ժամկետում մարզպետարան կներկայացնեն կարկուտից և հորդառատ անձրևից տուժած ցանքատարածությունների վնասվածության մասին տեղեկանք, պետք է նշել, որ նախնական տվյալների համաձայն վնասվածությունը մեծ չափերի չի հասնում:
Անուշավան համայնքում Շիրակի մարզպետին խնդիրները ներկայացրին մի շարք գյուղացիներ՝ նշելով, որ անմխիթար վիճակում է գտնվում Արթիկ-Անուշավան-Փանիկ-Գետափ միջհամայնքային ճանապարհը, որը 2009 թվականի հիմնանորոգումից հետո նաև մասնակի նորոգման փուլեր է անցել, բայց այժմ գտնվում է վատ վիճակում: Մարզպետը խոստացավ զբաղվել խնդրով:
Փոքր Մանթաշ համայնքի միջնակարգ դպրոցում խնդիր է առաջացել շինարարի թույլ տված սխալի հետևանքով: Կաթոցների պատճառով դպրոցի զգալի հատված կրել է բավական վնասներ: Կարեն Սարուխանյանը հանձնարարեց քաղաքաշինության վարչությանը մասնագետներ ուղարկել՝ տեղում ուսումնասիրելու և ստեղծված իրավիճակի համար առաջարկություն ներկայացնելու համար:
Մարզպետն այցելեց նաև համայնքի վերանորոգվող նախակրթարանի շենք, որի պատվիրատուն համայնքն է, Կարեն Սարուխանյանը դիտողություն արեց որոշակի թերությունները վերացնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23