Նորություններ
Հանդիպում «Հացատուն» ՍՊԸ-ի տնօրինության հետ
14.06.2018
ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պատասխանատուները հունիսի 14-ին հանդիպել են «Հացատուն» ՍՊԸ-ի տնօրինությանը` նպատակ ունենալով ստեղծել ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային-գործարար ծրագրերի հարթակ, որը նախաձեռնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ջերմոցային տնտեսության կազմակերպման համար ներդրումային ծրագիր-առաջարկը:
Նշենք, որ ջերմոցը կառուցվել է սեփական նախագծով` 3300 մ2 մակերեսով, ժամանակակից բոլոր ավտոմատ համակարգերի ներդրումով, ըստ գործող ջերմոցի փաստացի տվյալների և հաշվարկային տվյալների կարող է ապահովել ձմեռային պայմաններում միջինը 20 աստիճան: