Նորություններ
ԵՄ հանուն մշակույթի
14.06.2018
Հունիսի 13-ին Շիրակի մարզպետի օգնական Էմմա Պալյանը մասնակցել է «ԵՄ հանուն մշակույթի. ավելի ուժեղ համայնքեր և տեղական նախաձեռնություններ» խորագրով հանրային քննարկմանը:
Մարզերի համաչափ զարգացումը շարունակում է լրջագույն խնդիր մնալ Հայաստանի Հանրապետության համար և այս ծրագրի նպատակն է նպաստել մարզերի ներառական և կայուն զարգացմանը՝ օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական արժեքները:
Շիրակի մարզպետարանը՝ մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, հնարավորությունների սահմանում կանի առավելագույնը մարզում մշակութային ոլորտի զարգացմանը խթանելու համար: