Նորություններ
Բժիշկ Օյունջյանը նոր ծրագիր է իրականացնում
14.06.2018
Հունիսի 12-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է բարերար Հովհաննես Օյունջյանի հետ, ով Գյումրիում շարունակում է իր բարեգործական ծրագրերը:Վերջինիս սեփական միջոցներով հիմնովին վերանորոգվել է ծնողների անունը կրող Եղիսաբեթ և Արմենակ Օյունջյանների անվան թիվ 21 դպրոց-վարժարանը, որից հետո «Վարդուհի» արվեստի դպրոցը, «Աղավնի» արհեստների կենտրոնը: Բարերարը նախատեսում է կրթահամալիրներ կողքին կառուցել նոր հնարավորություններով, 250-300 նստատեղով, մեծ դահլիճ: Բարերարն իր այս մտադրության մասին խոսել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Մարզպետը հավանություն է տվել բժիշկ Օյունջյանի նոր նախաձառնությանը և խոստացել է հնարավորինս աջակցել: Հանդիպմանը ներկա են եղել Ամերիկայի Ջոն Օյունջյան հիմնադրամի տնօրեն Սիմոն-Եզնիկ Բալյանը, Հայաստանի Օյունջյան հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը: Գագիկ Լաճիկյանի հավաստմամբ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, որոշ հարցերի վերջնական լուծում ստանալուն պես կսկսվեն դահլիճի շինարարական աշխատանքները: