Նորություններ
Շիրակի մարզպետն այցել է Ոսկեհասկ համայնք
14.06.2018
Հունիսի 14-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այցելել է Ոսկեհասկ համայնք: Համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը մարզպետին ներկայացրել է սելավատարի խնդիրը: Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները լուրջ մտահոգության առիթ են դարձել, քանզի գյուղի միջով անցնող սելավատարը որոշ տեղերում ծածկված լինելով խոտածածկով` դժվարանցանելի է դարձնում ջրի հոսքը, առաջացնելով սելավի վտանգ: Եվ քանի որ սելավատարը նեղ է, տեխնիկայի աշխատանք հնարավոր չէ, իսկ ձեռքով մաքրման աշխատանքներ իրականացնելը բավական դժվար, խնդրի լուծումը բավական բարդանում է:
Տեղում ծանոթանալով իրավիճակին` Կարեն Սարուխանյանը հանձնարարել է քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին մասնագետներ ուղարկել և ուսումնասիրել ստեղծված վիճակը, որից հետո ներկայացնել համապատասխան առաջարկություն: