Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր իր վաստակած հանգստին գնաց ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը

15.06.2018


1996 թվականից մարզպետարանի մշակույթի բաժնի պետ, 2009 թվականից մինչ օրս մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի անցած ուղին անչափ երկար է, հագեցած ու բովանդակալից` երկրին, մարզին ու իր հարազատ Գյումրուն տված անմնացորդ ծառայություններով:
Նա 2000 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի, 2004 թվականին՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի, 2007 թվականին՝ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Շիրակի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ոսկե մեդալակիր Հասմիկ Պարույրի Կիրակոսյանի անցած ուղու գնահատականը բազմաթիվ մրցանակներով ու մեդալներով է արտահայտվել, նա իր ողջ գիտակցական կյանքը տվել է մշակույթին, մշակույթի ոլորտում նոր խոսքի ու ձեռքբերումների անմնացորդ գործին:
Հունիսի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ծաղիկներ և հուշանվեր է հանձնել տիկին Կիրակոսյանին, շնորհակալություն է հայտնել երկար ու ձիգ տարիների նվիրումով աշխատանքի համար և հավաստիացրել, որ աշխատանքից ազատվելը չի նշանակում չաշխատել տիկին Կիրակոսյանի հետ, կապը կմնա և մշակույթի ոլորտում ցանկացած հարցում կրկին կդիմեն տիկին Կիրակոսյանին՝ լսելու իր խոսքն ու խորհուրդը:
Մարզպետարանի ողջ աշխատակազմը ևս իր շնորհակալություն է հայտնում տիկին Կիրակոսյանին երկարատև ու անբասիր աշխատանքի համար, բարին ընդ Ձեզ բոլորի կողմից սիրված և հարգված տիկին Կիրակոսյան:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23