Նորություններ
Կատարված աշխատանքների վերաբերյալ կան բողոքներ
15.06.2018
Հունիսի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Վանիկ Սերոբյանը քաղաքաշինության վարչության պատասխանատուի հետ մարզպետ Կարեն Սարուխանյանի հանձնարարականով եղել են Արթիկ քաղաքի Կոմիտաս, Բաղրամյան փողոցներ, ինչպես նաև Ազատության պողոտա, որտեղ ընթանում են մասնակի ասֆալտապատման աշխատանքներ: Այցի նպատակը բնակիչների բողոքներին արձագանքելն է եղել։ Պատասխանատուները տեղում ծանոթացել են իրավիճակին, ուսումնասիրել արված աշխատանքները, որի մասին մանրամասն զեկուցվել է Շիրակի մարզպետին: