Նորություններ
Շիրակի մարզ է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
16.06.2018
Հունիսի 16-ին Շիրակի մարզ է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարին ընդունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, նախարարն ու մարզպետը քննարկել են առողջապահության բնագավառին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել հիմնախնդիրներին։ Շիրակի մարզպետի, մարզպետարանի առողջապահության վարչության պետի ուղեկցությամբ, նախարարը շրջել է Գյումրու մի շարք բուժհաստատություններում, ծանոթացել է կառույցների շենքային պայմաններին, հնարավություններին ու բուժանձնակազմին։
Նախարարի և մարզպետի առաջին կանգառը Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան է եղել, որը գործում է վարձակալված շինությունում և առաջ է եկել հաստատության հետագա գործունեության հարցը: Դրանից հետո նրանք այցելել են «Գյումրի ծննդատուն» ՓԲԸ, որտեղ ևս առկա են մի շարք հիմնահարցեր: Նախարարն ու մարզպետը լսել են շահագրգիռ կողմերին։ Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ավստրական մանկական հիվանդանոցում և Գյումրի բժշկական կենտրոնում։
Լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը հավաստել է, որ հետամուտ կլինեն բարձրացված բոլոր խնդիրներին և կփորձեն դրանց լուծման օպտիմալ տարբերակներ մշակել։