Նորություններ
Մարզպետի նորանշանակ տեղակալի առաջին այցը Ամասիա
19.06.2018
Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Սոֆիա Հովսեփյանն աշխատանքային առաջին օրն այցելել է Ամասիա համայնք, ոտեղ ներկա է գտնվել արվեստի դպրոցի տարեվերջյան համերգին: Մինչ համերգին մասնակցելը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ, Սոֆիա Հովսեփյանը շրջել է համայնքապետարանում, ծանոթացել աշխատակազմի հետ:
Համերգի ավարտին` արվեստի դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը պատվոգրեր և ավարտական վկայականներ է հանձնել դպրոցի սաներին: Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել երեխաներին և մանկավարժներին բարձր պատրաստվածության համար և հաջողություններ է մաղթել նրանց: