Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրասարի կամուրջը գտնվում է վթարային վիճակում

20.06.2018

 

Հունիսի 20-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է մի շարք համայնքներում: Բնակիչներին մտահոգող Կրասարի կամրջի խնդրին անձամբ ծանոթանալու նպատակով` մարզպետը շրջել է տարածքում, լսել համայնքի ղեկավարի ու բնակիչների մտահոգությունները:
Եռաթռիչք կամուրջը 1837 թվականին կառուցել է Ստեփան Անանիկյանը, այն իր տիպով նման է պատմական Կարսի կամրջին: Հաշվի չառնելով կամրջի ամրությունը ջրատար խողովակ են անցկացրել կամրջի միջով: Հետագայում, չնայած խողովակը չի գործել, սակայն պատճառ է դարձել 1-ին և 2-րդ թռիչքների միջև պատերի փլուզմանը:
Կարեն Սարուխանյանը հանձնարարել է ուսումնասիել ստեղծված իրավիճակը և առաջարկ ներկայացնել կամրջի հետագա փլուզումը կանխելու և այն ամրացնելու համար
Մարզպետի հաջորդ կանգառը Արփի լիճ ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիսի լճի մոտ է եղել` լճի աղտոտման խնդրով մտահոգ: Դեռ քաղաքացիների ընդունելության ժամանակ մարզպետին դիմած բնակիչները ներկայացրել էին, որ հարևանությամբ գործող խոզաբուծական ֆերման ջրահեռացման համակարգ չունի և կեղտաջրերը լցվում են լիճը: Մարզպետը խնդրի լուծումը կարևորել է և հանձնարարել դրանով զբաղվել առանց հապաղելու: «Խոզաբուծարանին կից սեպտիկ հոր փորելու և կեղտաջրերը հեռացնելու տարբերակը քննարկման թեմա պետք է դառնա, ամեն ինչ պետք է արվի լիճը կործանումից փրկելու համար,-նշել է Կարեն Սարուխանյանը:
Մարզպետը հանդիպել է նաև հնդկացորենի «Նոր հատիկ» ընկերության ներկայացուցիչներին, լսել նրանց մտահոգությունները:
Ազատան համայնք մարզպետն այցելել է համայնքում սպանդանոցի կառուցման հարցով դիմած քաղաքացու խնդրով պայմանավորված: Քաղաքացին ունի սպանդանոցին համապատասխան տարածք, զարգացման ծրագիր, մնում է այն ներկայացնել համապատասխան կառույցներին` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Մարզպետը լսել է նաև հարևան Լուսակերտ համայնքի ղեկավարին, ով մտահոգություն է հայտնել հյուսիս-հարավ ճանապարահատվածի կառուցման արդյունքում սպասվող փոփոխություններով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24