Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.06.2018

Հարգելի բուժաշխատողներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Այսօր լավ առիթ է կրկին անգամ կարևորելու ու գնահատելու ձեր չափազանց բարդ ու պատասխանատու առաքելությունը:
Բնակչության բուժսպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելը մեծապես պայմանավորված է ձեր մասնագիտական պատրաստվածությամբ, հոգատարությամբ և բացառիկ անձնական որակներով:
Առողջապահությունն այն բնագավառն է, որ հետևողական աշխատանքի ու աչալուրջ վերաբերմունքի կարիք ունի, այս ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք շտկել թերացումները, միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին ու կունենանք ժամանակի պահանջներին բավարարող առողջապահական համակարգ:
Հարգելի բուժաշխատողներ, շնորհավորելով ձեր մասնագիտական տոնը, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր պատվաբեր ու պատասխանատու աշխատանքում:

                                                              Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33