Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ մարզերի գծով տեղակալի հետ

21.06.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ Արևմուտք տարածաշրջանային տնօրենի մարզերի գծով տեղակալ Արայիկ Եղիկյանին: Ներկայացնելով մարզի ազգաբնակչությունից ստացված բազմաթիվ ահազանգերը` Կարեն Սարուխանյանը կարևորել է ջրամատակարար ընկերության հոգատար ու աչալուրջ աշխատանքը: «Մեզ մոտ ջրամատակարարման խնդիրներին առնչվող բազմաթիվ բողոքներ կան, մենք, իհարկե, հետևողական ենք ու փորձում ենք ձեզ հետ կապ պահպանել ու ահազանգերին արագ արձագանքել, բայց կարծում եմ այդ խնդիրներն առավել օպերատիվ լուծում կստանան, եթե համագործակցենք ու փորձենք համատեղ ուժերով լծվել աշխատանքի»,- նշել է Շիրակի մարզպետը:
Արայիկ Եղիկյանը մարզպետին տեղեկացրել է, որ իրենք անում են ամեն հնարավորը խնդիրները լուծելու համար, ահազանգերի թիվը վերջին ամիսներին կրկնակի նվազել է, սակայն աշխատանքները բավարար համարել չի կարելի, Գյումրիում հատկապես մեծ են ջրակորուստները, համայնքներում ևս կան բազմաթիվ հիմնահարցեր:
Կարեն Սարուխանյանը առանձնակի կարևորել է համայնքեր մուտք գործող ջրի գլխամասային կառույցների(կապտաժներ) վերահսկողությունը, քանզի դրանց մի մասը ցանկապատված չէ և հսկողություն սահմանված չէ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու և գործակցության շրջանակներում առավել հաճախ հանդիպելու, քնարկելու խնդիրները: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24