Նորություններ
Քաղաքացիների հոգսերը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում
22.06.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ինչպես ամեն ուրբաթ, այսօր ևս անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերը առնչվել են բնակարանային խնդիրներին, անօթևանության հերթացուցակներում ընդգրկվելուն, ֆինանսական աջակցություն տրամադրելուն: Սակայն մարզպետին ամենից շատ դիմել են աշխատանքի տեղավորման խնդրով: Այսօր ևս մարզպետը լսել է քաղաքացիների բարձրացրած հարցերը, մարզպետարանի պատասխանատուների հետ փորձել են պարզաբանումներ տալ նրանց մտահոգող հիմնահարցերին:
Նշենք, որ մինչ օրս Կարեն Սարուխանյանը, քաղաքացիների ընդունելության շրջանակներում, և աշխատանքային մյուս օրերին, ընդունել է մոտ 850 քաղաքացիների: Ինչպես նշում է Շիրակի մարզպետը քաղաքացիների հոգսերին ականջալուր լինելը իր գործունեության կարևոր ուղղություններից մեկն է լինելու: