Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

26.06.2018


Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հունիսի 26-ին հանդիպեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Շիրակի մարզպետի հետ ճանաչողական առաջին հանդիպումն անցավ բավական ջերմ և անմիջական մթնոլորտում: Մարզպետը ողջունելով դեսպանին նշեց. «Բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ ձեզ հետ հանդիպման համար, նախապես վստահեցնում եմ` մենք պատրաստ ենք համագործակցության և երկխոսության ցանկացած ձևաչափով ու ցանկացած բնագավառում»:
Մարզպետը նշեց, որ Շիրակի մարզը մշակութային մարզ է, այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, այս երկու բնագավառներում արգենտինական կողմի հետ համագործակցության ծրագրերը Շիրակի մարզպետարանը և կողջունի, և կաջակցի հնարավորությունների սահմաններում:
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան էլ նախ շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետև նշեց, որ իրենց համար կարևոր է, երբ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցության համար. «Ես Շիրակի մարզի մասին բավական տեղեկություններ ունեմ, վստահ եմ` մեզ մոտ համագործակցություն կստացվի հատկապես ձեր նշված ոլորտներում: Օրինակ մենք դեմ չենք լինի, որ սեպտեմբերին Գյումրիում անցկացվի արգենտինական տանգոյի օր»:
Շիրակի մարզպետն ու մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը դեսպանի այս նախաձեռնությունը ողջունեցին, նշեցին, որ այս հարցում կաջակցեն դեսպանությանը և իրենք ևս առաջարկությամբ հանդես եկան` Գյումրիում արգենտինական ֆիլմերի փառատոն անցկացնելու վերաբերյալ:
Կողմերը քննարկեցին նաև գյուղատնտեսության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին դեսպանն ու մարզպետը հուշանվերներ փոխանակեցին և պայմանավորվեցին տեղեկատվությամբ փոխանակվելու և առաջիկայում կրկին հանդիպելու մասին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24